Ջորջ Մարտինը նշել է նոր գրքի թողարկման ժամկետները, որը հիմք է հանդիսացել «Գահերի խաղը» սերիալի համար

23:11   24 հունիսի, 2020

Գրող Ջորջ Մարտինը պատմել է, թե երբ է պետք սպասել «Գահերի խաղը» սերիալի համար հիմք դարձած սառույցի եւ կրակի երգի վեցերորդ մասի թողարկմանը: Այս մասին գրողը հայտնել է իր բլոգում։

Նա նաեւ պատմել է, որ մեկուսացել է լեռներում գտնվող խրճիթում, եւ դա օգնում է նրան արդյունավետ աշխատել:

«Բայց ոչ, դա չի նշանակում, որ գիրքը կավարտվի վաղը կամ կհրապարակվի հաջորդ շաբաթ։ Դա հսկայական գիրք կլինի, եւ ես դեռ երկար ճանապարհ ունեմ անցնելու», — գրել է Մարտինը։

Անցյալ տարի Մարտինը խոստացել էր ավարտել «Ձմռան քամիները» վեպը, որը պետք է դառնա «Սառույցի եւ կրակի երգը» շարքի նախավերջին վեպը մինչեւ 2020 թվականի հուլիսը: «Դրակոններով Պար» վերջին գրքի թողարկումից անցել է 8 տարի։



© NEWS.am STYLE