«Ռուս ազգը ջախջախել է նացիստներին». «Pink Floyd»-ի համահիմնադիր

10:17   25 հունիսի, 2020

Բրիտանացի ռոք երաժիշտ Ռոջեր Ուոթերսը՝ «Pink Floyd» խմբի համահիմնադիր, «RT»-ի եթերում հայտարարել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում հաղթանակ է գրանցվել ռուս ազգի՝ նացիստներին ջախջախելու շնորհիվ։

Նա կարծում է, որ այդ փաստին բավական ուշադրություն չի հատկացվում այն դեպքում, երբ ռուսները հաղթանակ են բերել աշխարհի համար։

«Ոչ խիզախ բրիտանացիները կամ Հյուսիսային Ատլանտիկայից օգնության եկած ուժերն, այլ հենց ռուս ազգը մեծ զոհողություն բերեց՝ նացիստներին զսպելու եւ նրան հաղթելու համար»,- ընդգծել է Ուոթերսը եւ արեւմտյան երկրներին կոչ արել այդ մասին հատկապես հիշել այն ժամանակ, երբ Ռուսաստանի դեմ զենք «թափ տալուց» առաջ։ Երաժիշտն այդ վարքագիծը «լիակատար խենթություն» է անվանել։

Ի դեպ, հունիսի 24-ին Ռուսաստանի մի շարք քաղաքներում Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակին նվիրված շքերթ է անցկացվել։

Աղբյուրը՝ Lenta.ru

Լուսանկարը՝ Սերգեյ Ադամովիչ



© NEWS.am STYLE