«Շատ շքեղ». Զարուհի Բաբայանի ու դստեր լուսանկարը

16:39   25 հունիսի, 2020

Պարուհի, դերասանուհի Սոֆի Դեւոյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել։

Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում Սոֆին պատկերված է մայրիկի՝ երգչուհի Զարուհի Բաբայանի հետ։ Մայր ու դուստր վառ կերպարում են. նրանք սեւ հագուստ են կրում ու նախապատվություն են տվել կարմիր շրթներկին։ «Մայրիկ»,- լուսանկարը մակագրել է Սոֆին։ Հետեւորդները դրական մեկնաբանություններ են գրել. «Շատ շքեղ եք»։

Օրեր առաջ հրապարակված կադրերում Սոֆին բաց գույնի տաբատ էր կրում, որը համադրել էր սեւ տոպի ու վառ կարմիր պիջակի հետ։ Երգչուհի Զարուհի Բաբայանի դուստրն արձակել էր մազերը, վառ պայուսակ ու սպորտային կոշիկներ ընտրել։ «Երեւանս»,- հրապարակումը մակագրել էր պարուհին։



© NEWS.am STYLE