17:45 25 հունիսի, 2020Դերասանուհի Էլեն Ասատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին ջինսե տաբատ է կրում ու դեղին շապիկ։ Էլենն արձակել է ուղիղ հարդարված մազերն ու նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ Դերասանուհին լուսանկարը չի մեկնաբանել, սակայն հետեւորդները հաճոյախոսություններ են գրել. «Տարբերվող», «սիրուն»։

Օրերս հրապարակված կադրերում դերասանուհին սեւ, կարճ զգեստ էր կրում։ Նա նախապատվություն էր տվել պարզ սանրվածքին ու վառ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացնում էր արեւային ակնոցը։ Հետեւորդները շտապել էին դրական մեկնաբանություններ գրել. «Կրակ»։