«Ամառային օրեր». Լուսինե Թովմասյանի էլեգանտ կերպարը

18:43   25 հունիսի, 2020

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր էլեգանտ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Լուսինեն սեւ զգեստ է կրում, որը զարդարված է գոտիով։ Երիտասարդ մայրիկը պարզ սանրվածք է ընտրել ու բնական շպար։ Կերպարն ամբողջացնում են աքսեսուարները՝ արեւային ակնոց, ժամացույց, վզնոցներ։ Մեկնաբանություններում նա մի քանի հեշթեգ է օգտագործել, այդ թվում «սեւ զգեստ», «ամառային օրեր»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Լուսինեն պատկերված էր ամուսնու հետ։ Գեղեցիկ զույգը ջերմ գրկախառնված էր։ «Ինչքան լավ հիշողություններ կան այս տեղի հետ կապված։ Մեր սիրելի վայրերից էր, երբ նոր էինք ծանոթացել»,- լուսանկարը մակագրել էր երկու երեխաների երիտասարդ մայրիկն ու օգտագործել «երջանիկ կին» հեշթեգը։  

Գլխավոր լուսանկարը՝ Պարգեւ Այդինյանի



© NEWS.am STYLE