1100 դոլար արժողությամբ ներքնազգեստ. Քայլի Ջեններն անկեղծ լուսանկար է հրապարակել

16:13   25 հունիսի, 2020

Ամերիկացի մոդել եւ գործարար Քայլի Ջենները երկրպագուներին ուրախացրել է նոր, սեքսուալ լուսանկարով, որը հրապարակել է Instagram-յան էջում։

22-ամյա գեղեցկուհին բաց գույնի կեղծամ է կրում եւ Gucci ապրանքանիշի ներքնազգեստ, որի արժեքը կազմում է 1100 դոլար։ Սեւ կրծկալը զարդարդված է ապրանքանիշի լոգոյով։

Երկրպագուները բազմաթիվ հիացական մեկնաբանություններ են գրել։ «Այս կրծկալը, հավանաբար, իմ կյանքից թանկ է», «Ես սիրում եմ քեզ», «Թագուհի», «Այն միայն խանգարում է»։

Երկրպագուները նաեւ նշել են, որ թեեւ Քայլիի ունեցվածքը գնահատվում է «միայն» 900 մլն, նա նախկինի նման «միլիարդ արժեցող» տեսք ունի։



© NEWS.am STYLE