Avakian ոսկերչական տուն. նրբագեղություն եւ որակ (ֆոտո)

16:19   4 նոյեմբերի, 2012

Avakian բրենդի ոսկե զարդերն ստիպում են սիրահարվել առաջին հայացքից: Այս բրենդի երկրպագուների անուններն արդեն իսկ խոսուն են` տիկին Ուինսթոն Չերչիլ, Կատրին Դենյով, Իվանա Թրամպ, Փերիս Հիլթոն, Քելի Բրուք եւ այլք:

Avakian-ի բոլոր մոդելները պատրաստվում են Իտալիայում` հիմնականում օգտագործվում է  զմրուխտ, շափյուղ, ադամանդ: Համադրվում են արեւելյան եւ եվրոպական մատիվները, որոնք անտարբեր չեն թողնում  ոչ դասականի, ոչ էլ ժամանակակից գլամուրային միտումների սիրահարներին:

Avakian-ն արդեն գոյություն ունի ավելի քան  40  տարի: Հիմնվել է Բեյրութում 1969թ-ին: Սակայն երբ ընտանեկան բիզնեսն իր ձեռք վերցրեց ներկայիս ղեկավարը` Էդմոն Ավագյանը, բրենդը տեղափոխվեց Ժնեւ եւ սկսեց գրոհել արեւմտյան շուկան:

Avakian-ն արաբական շեյխերի եւ  նավթային մագնատների սիրելի բրենդն է, իսկ ոսկերչական տան ղեկավար էդմոն Ավագյանն ստացել է «Մատանիների տիրակալ» անունը:



© NEWS.am STYLE