Իրինա Շեյքը՝ սպորտային հագուստով եւ մարզակոշիկներով լողալիս

21:43   23 օգոստոսի, 2013

Աշխարհահռչակ մոդել Իրինա Շեյքը Facebook-ում հերթական հետաքրքիր լուսանկարն է հրապարակել: Դրանում Շեյքը սպորտային հագուստով եւ մարզակոշիկով «պառկած» է մաքուր լողավազանում: «Ո՞ւմ ինչ գործն է: Պարզապես արա՛ այդ…»,- այսպես է մակագրել աստղը լուսանկարը: Երկրպագուներին այն շատ է դուր եկել:

Հիշեցնենք, որ Շեյքը սկսել է նկարահանվել ռեժիսոր Բրետ Ռեթների «Հերկուլես. Թրակիական պատերազմներ» պատմական մարտաֆիլմում: 27-ամյա Իրինան հանդես է գալու գլխավոր հերոս Հերկուլեսի կնոջ դերում, իսկ Հերկուլեսին մարմնավորելու է Դուեյն Ջոնսոնը: Ֆիլմը թողարկվելու է 2014 թվականի հուլիսի 25-ին: Իսկ մինչ այդ, Իրինան Instagram-ում Բրետ Ռենթերի հետ լուսանկար է հրապարակել:



© NEWS.am STYLE