«Մեր բոյի ձյուն հունիսին». Իննա Խոջամիրյանի ու Վահե Զիրոյանի լուսանկարը

10:19   26 հունիսի, 2020

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Իննան պատկերված է դերասան Վահե Զիրոյանի հետ։ «Մեր բոյի ձյուն հունիսին ֆոտո»,- լուսանկարը մակագրել է հմայիչ դերասանուհին։ Լուսանկարն արվել է Իննայի ու Վահեի նոր՝ «Չինգա Չունգ» նախագծի նկարահանումների ընթացքում։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին մուգ գույնի կոստյում էր կրում ու արձակել էր մազերը։ Շպարն ընդգծել էր գեղեցկությունը։ Մեկնաբանություններում Իննան մեջբերել է Վիսոցկու խոսքերը։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու հաճոյախոսություններ գրել. «Տարբերվող», «ինչքան լավ ու դրական ես դու»։



© NEWS.am STYLE