«Խոսիր միայն այն ժամանակ, երբ զգում ես, որ քո բառերն ավելի լավն են, քան քո լռությունը». Սոֆյա Պողոսյանի լուսանկարը

16:13   26 հունիսի, 2020

Դերասանուհի Սոֆյա Պողոսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին ջինսե տաբատ է կրում, վառ շապիկ ու սպորտային կոշիկներ։ Նա արձակել է մազերն ու արեւային ակնոց է կրում։ Դերասան Աշոտ Տեր-Մաթեւոսյանի կինը մեկնաբանություններում անգլերենով գրել է. «Խոսիր միայն այն ժամանակ, երբ զգում ես, որ քո բառերն ավելի լավն են, քան քո լռությունը»։

View this post on Instagram

A post shared by Sofya Poghosyan Official (@sofya_poghosyan) on

Օրեր առաջ հրապարակված հոլովակում Սոֆյան պատկերված էր ամուսնու՝ դերասան Աշոտ Տեր-Մաթեւոսյանի հետ։ Կադրերն արվել էին բնության գրկում։ Գեղեցիկ զույգը մեղմ գրկախառնված էր։ «Կարեւորը քաոսում հանգիստ գտնելն է»,- գրել էր Սոֆյան։ Հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ էին գրել. «Հիանալի զույգ», «Ինչքան շատ սեր կա Ձեր աչքերում»։



© NEWS.am STYLE