«Սիրուն». Սոֆի Դեւոյանի հմայիչ կերպարը

19:49   26 հունիսի, 2020

Պարուհի, դերասանուհի Սոֆի Դեւոյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Սոֆին գեղեցիկ վերնազգեստ է կրում։ Նա արձակել է մազերը, նախապատվություն տվել բնական շպարին։ «Բարի լույս»,- մեկնաբանություններում գրել է պարուհին։ Հետեւորդները հաճոյախոսություններ են գրել. «Սիրուն»։

Օրերս Սոֆին լուսանկար էր հրապարակել մայրիկի՝ երգչուհի Զարուհի Բաբայանի հետ։ Մայր ու դուստր վառ կերպարում էին. նրանք սեւ հագուստ էին կրում ու նախապատվություն էին տվել կարմիր շրթներկին։ «Մայրիկ»,- լուսանկարը մակագրել էր Սոֆին։ Հետեւորդները դրական մեկնաբանություններ էին գրել. «Շատ շքեղ եք»։



© NEWS.am STYLE