Արեւայրուք, վառ զգեստ. Լիա Զախարյանի հրապուրիչ կերպարը

23:39   26 հունիսի, 2020

Դերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր վառ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Լիան գեղեցիկ զգեստ է կրում, որն ընդգծում է մգացած մաշկը։ Երիտասարդ դերասանուհին դեղին կոշիկներ է ընտրել։ Նա հավաքել է մազերը, նախապատվություն տվել խոշոր աքսեսուարներին՝ ականջօղեր։ «Ի՞նչ եք կարծում՝ «Արեւայրուք»-ը սազո՞ւմ է ինձ»,- մեկնաբանություններում հետեւորդներին է դիմել Լիան։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Լիան մուգ գույնի շապիկ էր կրում։ Դերասանուհին արձակել էր ուղիղ հարդարված մազերն ու նախապատվություն տվել արտահայտիչ շպարին, որն ընդգծել էր գեղեցկությունը։ «Ես կարեւորում եմ Ձեր ուշադրությունը, գնահատականը, գոհունակությունը, ընտրությունը, առաջարկները։ Այնպես որ հնարավորինս անկեղծ եղեք ինձ հետ, Անկեղծ գնահատեք։ Ոգեշնչեք ինձ։ Ներկայացրեք Ձեր առաջարկը եւ կիսվեք Ձեր «կամեցող» մեկնաբանություններով»,- մեկնաբանություններում գրել էր նա։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու հաճոյախոսություններ գրել. «Յուրատահուկ»։



© NEWS.am STYLE