Ի հիշատակ Բիլբո Բեգինսի. Իեն Հոլմի ֆիլմերի օբյեկտիվ թոփը (Մաս 2)

20:35   26 հունիսի, 2020

NEWS.am STYLE-ը շարունակում է ձեզ ներկայացնել վերջերս կյանքից հեռացած դերասան Իեն Հոլմի լավագույն կինոնկարները: Եթե առաջին մասը բաց եք թողել, կարող եք ծանոթանալ այստեղ:

Իսկ մենք շարունակում ենք...

«Զենքի բարոնը»

5-րդ տեղ, վարկանիշը՝ 15.2 (IMDb-7.6, Kinopoisk-7.6)

Տարեթիվը՝ 2005

Ռեժիսոր՝ Էնդրյու Նիքոլ

Գլխավոր դերերում՝ Նիքոլաս Քեյջ, Բրիջեթ Մոյնեհեն, Իեն Հոլմ…

Յուրին սկսում է զենք վաճառել եւ եղբոր օգնությամբ արագ նվաճում է արեւի տակ իր տեղը: Բայց որքան վեր է բարձրանում, այնքան նրան մոտենում է Ինտերպոլի գործակալը:

«Բրազիլիա»

4-րդ տեղ, վարկանիշը՝ 15.6 (IMDb-7.9, Kinopoisk-7.7)

Տարեթիվը՝ 1985

Ռեժիսոր՝ Թերի Գիլիամ

Գլխավոր դերերում՝ Ջոնաթան Փրայս, Ռոբերտ Դե Նիրո, Իեն Հոլմ…

Սեմ Լաուրին իր կյանքից միանգամայն գոհ է, նա նախընտրում է մանր կլերկի աշխատանքը, եւ համակարգի վերնախավի մեջ մտնող մոր կամքին հակառակ՝ համաձայն է հաշտվել չկարգավորված սեփական կենցաղին: Բայց նա անսպասելի հանդիպում է այն աղջկան, ում մշտապես տեսնում էր իր երազներում: Հանուն նրան նորից հանդիպելու՝ նա վճռում է աշխատանքը փոխել:

«Հինգերորդ տարրը»

3-րդ տեղ, վարկանիշը՝ 15.7 (IMDb-7.7, Kinopoisk-8.0)

Տարեթիվը՝ 1997

Ռեժիսոր՝ Լյուկ Բեսոն

Գլխավոր դերերում՝ Բրյուս Ուիլիս, Միլա Յովովիչ, Իեն Հոլմ…

Ամեն 5 հազար տարին մեկ բացվում են չափումների միջեւ դռները, եւ մութ ուժերը ձգտում են խախտել գոյություն ունեցող ներդաշնակությունը: Տիեզերքին հերոս է պետք, որը կարող է դիմակայել այդ չարիքին: XXIII դարում մարդկության ամբողջ ցեղի փրկության գլոբալ խնդիրը պետք է լուծի նյույորքցի տաքսիստ Քորբեն Դալասը:

Չարիքին հնարավոր է հաղթել միայն միասին հավաքելով 4 տարրերը (հող, ջուր, օդ եւ կրակ) եւ դրանց հավելելով խորհրդավոր հինգերորդ տարրը:

«Ռատատույ»

2-րդ տեղ, վարկանիշը՝ 15.9 (IMDb-8.0, Kinopoisk-7.9)

Տարեթիվը՝ 2007

Ռեժիսոր՝ Բրեդ Բյորդ եւ Յան Պինկավա

Գլխավոր դերերում՝ Պետոն Օսվալտ, Լու Ռոմանո, Իեն Հոլն…

Ռեմի առնետը յուրահատուկ ճաշակ ունի: Նա պատրաստ է սեփական կյանքը վտանգել՝ սիրելի խոհարարական շոուն դիտելու եւ որեւիցե համեմունք ճարելու համար: Երբ Ռեմին պատահաբար հայտնվում է շքեղ ռեստորանի խոհանոցում, որոշում է օգտվել իրեն բախտ վիճակված հնարավորությունից եւ ստուգել իր հմտությունները:

«Օտարը»

1-ին տեղ, վարկանիշը՝ 16.4 (IMDb-8.4, Kinopoisk-8.0)

Տարեթիվը՝ 1979

Ռեժիսոր՝ Ռիդլի Սքոթ

Գլխավոր դերերում՝ Սիգուրնի Ուիվեր, Թոմ Սքերիթ, Իեն Հոլմ…

Հեռավոր ապագայում Երկիր վերադարձող բեռնատար տիեզերանավը որսում է անհայտ մոլորակից արձակվող չճանաչված ազդանշան: Հիմնական հրահանգների համաձայն՝ անձնակազմը պարտավոր է գտնել եւ ուսումնասիրել ազդանշանի աղբյուրը: Մոլորակում հայտնվելով՝ տիեզերագնացներն ամենուր հայտնաբերում են չճանաչված առարկաներ, որոնք արտաքուստ նման են հսկա բոժոժների:

 

P.S.

«Օրերից մի օր ես կհիշեմ: Կհիշեմ այն ամենը, ինչ տեղի է ունեցել: Լավը, վատը: Նրանց, ովքեր ողջ մնացին, եւ նրանց, ովքեր այլեւս չկան»:

Բիլբո Բեգինս (Հոբիթ. Հինգ զորքերի ճակատամարտը)

 

Նորայր Նազարյան

 



© NEWS.am STYLE