Էլթոն Ջոնի նախկին կինը նրա դեմ դատական հայց է ներկայացրել

17:45   26 հունիսի, 2020

Կոմպոզիտոր, երաժիշտ ու երգիչ Էլթոն Ջոնի նախկին կինը՝ Ռենատա Բլաուելը, տասնամյակներ անց նրա դեմ հայց է ներկայացրել։ 

The Guardian-ի տեղեկություններով՝ Ռենատան հայց է ներկայացրել դեռ նախորդ շաբաթ եւ դատական արգելանք է պահանջում։ Թե ինչին է վերաբերում այդ արգելանքը, հայտնի չէ, որ քանի որ կնոջ ներկայացուցուցիչները հրաժարվել են մեկնաբանել գործը։ Սակայն այդպիսի մոտեցում հաճախ ընտրվում է գաղտնիության կամ նյութերի հրապարակումը կանխելու հարցերով։ Կնոջ փաստաբանը հրաժարվել է մեկնաբանել, թե ինչու է հայցվորը դատարան դիմել տասնամյակների լռությունից հետո։

Ձայնային ռեժիսոր Ռենատա Բլաուելն Էլթոն Ջոնի հետ ծանոթացել է 1983թ.-ին, երբ վերջինս ձայնագրում էր իր «Too Low for Zero» սկավառակը։ Հաջորդ տարի նրանք որոշել են ամուսնանալ Ավստրալիայում։ Սակայն արդեն 1988թ.-ին նրանք ամուսնությունն ավարտվել է բաժանությամբ։ Հետագայում Էլթոն Ջոնը խոստովանությւոն է արել. նա հայտնել է, որ իրեն տղամարդիկ են դուր գալիս։ Արդեն 1993թ.-ին Էլթոն Ջոնը ծանոթացել է ապագա ամուսնու՝ Դեւեիդ Ֆերնիշի հետ, նրանք 2014թ.-ին ամուսնացել են, երբ Մեծ Բրիտանիայում թույլատրել են միասեռ հարաբերությունները։ Նրանք մեծացնում են երկու երեխայի, որոնց լույս աշխարհ է բերել փոխնակ մայրը։

Լուսանկարները՝ Jordan Strauss/Invision/AP, Patrick Riviere/Getty Images



© NEWS.am STYLE