«Երբ «պրեսս» տեղն էր ու մոտո նստելուց փորիկիս փոքր «բնակիչը» չէր խանգարում ղեկը բռնել». Սիրուն Մինաս

17:13   26 հունիսի, 2020

Women’s Club-ի մասնակից, մասնագիտությամբ բժշկուհի Սիրուն Մինասն արխիվային լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Սիրունը սեւ հագուստ է կրում։ Նա հավաքել է մազերն ու արտահայտիչ շպար ընտրել, որն ընդգծել է գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ խոշոր ականջօղեր։  «...երբ «պրեսս» տեղն էր ու մոտո նստելուց փորիկիս փոքր «բնակիչը» չէր խանգարում ղեկը բռնելու»,- հրապարակումը մակագրել է ապագա մայրիկը։

Ավելի վաղ հրապարակված կադրում Սիրունը պատկերված էր մայրիկի հետ։ Սիրունն ու նրա մայրիկը գեղեցիկ ժպտում էին։ Դուստրը մեղմ գրկել էր մայրիկին։ Սիրունը զոլավոր, երկարափեշ զգեստ էր կրում, հավաքել էր վարսերը, գեղեցիկ դիմահարմամբ էր։ Նա հրապարակմանը կից գրել էր․ «Մամաներով»։

Լուսանկարները՝ @vahestep, Լիդիա Վիրաբյան



© NEWS.am STYLE