«Միշտ պետք է խղճալ այն մարդկանց, որոնք փորձում են ցավեցնել քեզ, որովհետեւ նրանք դա անում են ուշադրության համար». Արիանա Գրանդեն դարձավ 27 տարեկան

18:05   26 հունիսի, 2020

Ամերիկացի հայտնի երգչուհի եւ դերասանուհի Արիանա Գրանդեն այսօր` հունիսի 26-ին, նշում է ծննդյան 27-ամյակը: Իր կարիերան Գրանդեն սկսել է 2008-ից, բայց ճանաչման է հասել Nickelodeon հայտնի ալիքի Victorious հեռուստասերիալում Քեթ Վալեթինի դերով: Այդ ընթացքում նա նաեւ զբաղբում էր YouTube-ում երաժշտական քավրներ տեղադրելով, որոնց շնորհիվ էլ նրան նկատել է Republic Records հայտնի ստուդիայի թիմն ու առաջարկել պայմանագիր կնքել: 2013 թ-ին թողարկված նրա առաջին` Yours Truly ալբոմը զբաղեցրել է ամերիկյան Billboard 200 շքերթի առաջին հորիզոնականը, իսկ այնտեղ ներառված երգերից The Way-ը` հայտնվել Billboard Hot 100-ի լավագույն տասնյակում:

Գրանդեն հայտնի է նաեւ սեփական մարմինը գնահատելու ու սիրելու կոչերով: Նրա հայտնի մտքերից մի քանիսը ներկայացնում ենք ստորեւ.

«Աշխարհի ամենասարսափելի զգացողթյուններից մեկն է` իմանալ, որ քեզ չեն սիրում, այն էլ` այն դեպքում, երբ չգիտես` ինչ ես արել նման վերաբերմունքի արժանանալու համար»:

«Աղջիկների համար ամենակարեւորը ինքնասիրությունն է եւ հարգանքը` սեփական մարմնի նկատմամբ»:

«Մեդիտացիան ինձ օգնում է մարմինս զգոն պահել նկարահանումների ու ձայնագրությունների ժամանակ»:

«Իմ ամբողջ կյանքը ղեկավարվում է երաժշտութամբ»:

«Ես շնորհակալ եմ համացանցին, որի շնորհիվ դերասաններն ու երգիչները հնարավորություն ունեն ավելի մոտ լինել իրենց երկրպագուներին, ինչը շատ կարեւոր է»:

«Երբեն մարդիկ չափազանց քննադատաբար ու սահմանափակ են մոտենում մյուսներին, ինչի պատճառով այսօրվա երիտասարդներն անինքնավստահ են լինում սեփական մարմնի եւ ուժերի նկատմամբ»:

«Միշտ պետք է խղճալ այն մարդկանց, որոնք փորձում են ցավեցնել քեզ, որովհետեւ նրանք դա անում են ուշադրության համար, ինչպես օրինակ` դպրոցականները, երբ փորձում են ծաղրել դասարանցիներից մեկին»:

«Եթե կարողանայի, կուզեի ոչինչ չանել, միայն մնալ ձայնագրման ստուդիայում փակված ամբողջ կյանքիս ընթացքում»:

«Անկեղծ ասած` ես ինձ այնքան էլ դերասանուհի չեմ համարում: Իսկ երբ երաժշտության շուրջ եմ աշխատում, ինձ ամբողջովին դրա մեջ եմ զգում»:

«Ես կատարելության կողմնակից եմ եւ միշտ հետեւում եմ ինքնավստահ կանանց օրինակին, որոնց թվում են` Ալիշա Քիզը, Մրայա Քերին ու Բեյոնսեն, որովհետեւ հասկացել եմ` եթե ուզում ես հասնել մի բանի, պետք է գնաս դրա հետեւից` նրանց պես»:

Լուսանկարները`Արիանա Գրանդեի ֆեյսբուքյան էջից



© NEWS.am STYLE