«Ամենաերջանիկ օրը». Ռեւայի հայ կինը ներկայացրել է իրենց ծանոթության պատմությունը

19:09   26 հունիսի, 2020

Ռուս շոումեն Ալեքսանդր Ռեւայի կինը՝ Անժելիկան, իրենց հարաբերությունների 15-ամյակի առիթով հիշել է արտիստի հետ ծանոթության պատմությունը։ Անժելիկան այն ներկայացրել է Instagram-ի իր էջում, հայտնում է Nation news-ը։

Ամուսինները ծանոթացել են 2005թ.-ի հունիսի 26-ին Սոչիում գտնվող դիսկոստեկում։ Այդ պահին արտիստն արդեն իսկ Ուրախների եւ հնարամիտների ակումբի «Утомленные солнцем» թիմի աստղ էր։ Սակայն Անժելիկան նրան դեմքով չէր ճանաչում։ Դա նրանց չի խանգարել սիրահարվել առաջին հայացքից։

View this post on Instagram

A post shared by A N G E L I K A R E V V A (@angelikarevva) on

«Իմ կյանքի ամենաերջանիկ օրը։ Այդ օրվանից սկսվեց ամեն ինչ։ Առաջին հայացք, առաջին ներդաշնակ շունչը, առաջին կայծը, քիմիան, կախարդանքը… շչնելը դժվար է, ու դու տիեզերքում ես… Սերը եկավ առաջին հայացքից եւ բույն դրեց առհավետ։ Մեր օրւ՝ 2606»,- գրել է հայտնի կատակերգուի կինը։

Զույգը երկու դուստր ունի, նրանք համարվում են ռուսական-շոու բիզնեսի ամենաամուր զույգերից մեկը։



© NEWS.am STYLE