Քսան միլիոն դոլար բռնաբարության մասին զրպարտության համար․ Ջասթին Բիբերը փոխհատուցում է պահանջում

11:04   28 հունիսի, 2020

Ջասթին Բիբերը դատի է տվել աղջիկներին, որոնք նրան մեղադրել են սեռական բռնության մեջ։ Նա կարծում է, որ այս ամենը լկտի սուտ է։ Ավելին, Բիբերը նույնիսկ կասկածում է, որ հարասմենթի մասին բոլոր բողոքների հետեւում թաքնված է նույն խելագարված երկրպագուն, որը հաճախ է սպասում նրան հյուրանոցների մոտ եւ նրա հետ հանդիպում է փնտրում:

Հիշեցնենք, որ վերջերս Twitter-ում հայտնվել էին անանուն էջեր, որոնք հրապարակել էին երգչի կողմից բռնության մասին պատմություններ։ Վարկածներից մեկի համաձայն՝ աղջիկը պնդում է, որ Բիբերը բռնաբարել է իրեն Տեխասի հյուրանոցում, սակայն նրա նշած օրը երգիչն այնտեղ հաստատ չի եղել, նա կարող է դա ապացուցել: Երկրորդ «զոհն» ասում է, որ ամեն ինչ տեղի է ունեցել Նյու Յորքում Met Gala 2015-ից հետո, թեեւ այն ժամանակ Ջասթինը մասնակցել է միջքցառումից հետո կազմակերպված երեկույթին: Զոհերից յուրաքանչյուրին երգիչը մեղադրել է իր հեղինակությունը սեւացնելու փորձի մեջ, եւ ընդհանուր առմամբ զրպարտությունը կարող է 20 մլն դոլար արժենալ:

Աղբյուրը՝ Super

Լուսանկարները՝ GettyImages



© NEWS.am STYLE