«Հիանալի սեքս» ու հիասթափություն․ թագավորական փորձագետը՝ արքայազն Հարիի ընտանեկան կյանքի մասին

11:07   27 հունիսի, 2020

Աղբյուրները միաձայն պնդում են․ երբ արքայազն Հարին հանդիպեց Մեգան Մարքլին, նրա կյանքը տապալվեց։ Ամերիկյան դերասանուհին ոչ մի կերպ չէր համապատասխանում թագավորական ընտանիքին եւ, ի վերջո, «Մեզգիտ» կազմակերպեց։

Հանուն կնոջ արքայազնը լքեց ամեն ինչ․ ընտանիքը, ընկերներին, աշխատանքը եւ տիտղոսը։ Հավանաբար, նա կարծում էր, որ ԱՄՆ տեղափոխվելու հետ իր կյանքն ավելի լավը կդառնա, սակայն դա տեղի չունեցավ։

Լեդի Քոլին Քեմփբելը զույգի կյանքի նոր մանրամասներ է բացահայտել։ Փորձագետի կարծիքով՝ Մեգանը նրա գոյությունն անտանելի է դարձրել։ Այսպիսով, ինչու՞ է արքայազնը դեռ նրա հետ։

«Մեգանը նրան դժբախտացնում է, չնայած հիանալի սեքսին: Հարրին Մեգանից հեռանալու համար քաջություն չի ունենա», - կարծում է Քեմփբելը։

Համացանցի օգտատերերը քննարկում են, թե որքան դեռ կդիմանա արքայազնը, եթե այն ամենն ինչ ասում է Քոլինը, ճշմարիտ լինի։

Աղբյուրը՝ woman.ru

Լուսանկարները՝ GettyImages



© NEWS.am STYLE