Քլոե Քարդաշյանը նշում է 36-ամյակը. հայազգի աստղի TOP 10 ոճափոխությունները` տարիների ընթացքում

14:04   27 հունիսի, 2020

Ամենահայտնի ռեալիթի շոուներից մեկի աստղ Քլոե Քարդաշյանն այսօր՝ հունիսի 27-ին, նշում է ծննդյան 36-ամյակը:

Հայկական արմատներ ունեցող աստղը ծնվել է Լոս Անջելեսում՝ փաստաբան Ռոբերտ Քարդաշյանի եւ Քրիս Ջենների ընտանիքում: Քլոեն, ինչպես եւ մյուս հանրահայտ քույրերը՝ Քորթնի Քարդաշյանը, Քիմ Քարդաշյանը, Քենդալ ու Քայլի Ջեններները, ճանաչման է հասել Keeping Up With The Kardashians ընտանեկան շոուի շնորհիվ, որտեղ ներկայացվում է հայտնի ընտանիքի առօրյան:

Բացի շոուից՝ քույրերն ակտիվ գործունեություն են ծավալում նաեւ նորաձեւության աշխարհում:

Ճանաչմանը զուգընթաց Քլոեն չի մոռանում ամենուրեք շեշտել իր հայկական արմատները, բարձրաձայնել իր հայրենիքի թե´ ուրախ, թե´ ծանր ժամանակաշրջանները, իսկ 2015-ին առաջին անգամ այցելեց Հայաստան քրոջ՝ Քիմ Քարդաշյանի եւ նրա ամուսնու՝ Քանյե Ուեսթի ուղեկցությամբ:

Քլոեն մյուս քույրերից տարբերվում է իր ավելի բաց մաշկով ու խարտյաշ վարսերով: Նա՝ ինքն էլ խոստովանում է, որ շատերն են զարմանում իր՝ հայուհուն ոչ այնքան տիպիկ արտաքինի վրա: Ժամանակի ընթացքում, ի դեպ, Քլոեի արտաքինը մի շարք ոճափոխությունների է ենթարկվել՝ հիմնականում պայմանավորված մազերի նոր երանգների ու սանրվածքների ձեւերի փորձարկումներով:

Դե, ոճափոպությունը հատուկ է բոլոր Քարդաշյաններին, բայց այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում օրվա հոբելյարի՝ Քլոե Քարդաշյանի 10 ամենատպավորիչ կերպարները:

Լուսանկարները՝ Քլոե Քարդաշյանի ինստագրամյան էջից



© NEWS.am STYLE