Անակնկալ Քանյե Ուեսթից հայ երկրպագուներին. ռեփերը թողարկել է Yezzy Foam Rnnr Ararat նոր սպորտային կոշիկները (ֆոտո)

09:01   27 հունիսի, 2020

Հայտնի Yeezy բրենդի հիմնադիր եւ ռեփեր Քանյե Ուեսթը հայտարարել է բրենդի նոր մոդելի վաճառքի մեկնարկի մասին, որը հաճելի անակնկալ է դարձել ապրանքանիշի հայ երկրպագուների համար:

Yeezy Foam Rnnr-ի նոր մոդելը, որը մի քանի ամիս առաջ նկատվել էր Քիմ Քարդաշյան-Ուեսթի ոտքերին, ստացել է «Ararat» անվանումը՝ ի պատիվ Հայաստանի գլխավոր խորհրդանիշ Արարատ լեռան։

Կոշիկն առայժմ կարելի է ձեռք բերել միայն նախնական պատվերով։

2015թ.-ի ապրիլին Քիմ Քարդաշյանը քրոջ՝ Քլոեի եւ ամուսնու՝ Քանյե Ուեսթի հետ ժամանել է Երեւան։ Ռեփեձրը երեկոյան անսպասելիորեն հայտնել է Կարապի լճում համերգի մասին։ Ելույթի ընթացքում նա անսպասելիորեն նետվել է լիճը։ «Շնորհակալ եմ նրանց, ովքեր գիշերը եկել էին Քանիեի ելույթը տեսնելու: Այս ճանապարհորդության ընթացքում ես հասկացա, թե որքան տաղանդավոր հայ երաժիշտներ մենք ունենք: Ինչ անհավանական գիշեր էր: Կկարոտեմ այն»:



© NEWS.am STYLE