«Խորհուրդ ենք տալիս հարմար տեղավորվել». Դուռը բաց պահիր՝ «Շատ տարօրինակ բաներ»

20:22   27 հունիսի, 2020

NEWS.am STYLE-ը ներկայացնում է գիտական ֆանտաստիկայի, դրամայի և սարսափի ժանրում «Շատ տարօրինակ բաներ» սերիալը: Այն թողարկվում է Netflix-ի սթրիմինգային ծառայությունում 2016 թվականի հուլիսի 15-ից մինչ օրս: Թողարկվել է արդեն 3-րդ սեզոնը, 4-րդ սեզոնի մասին հայտարարվել է:

Նախագծի շոուռաններներն են Մեթ Դաֆերն ու Ռոս Դաֆերը, գլխավոր դերերում են Դևիդ Հարբորը, Վայնոնա Ռայդերը, Ֆին Վուլֆարդը, Միլի Բոբի Բրաունը և այլք:

1980-ական թվականներ, ամերիկական հանգիստ գավառական քաղաք: Տեղի կյանքի բարենպաստ ընթացքը խախտում է Ուիլ անունով դեռահասի առեղծվածային անհետացումը: Հանգամանքները փորձում են պարզել տղայի հարազատները և տեղի շերիֆը: Սեփական հետաքննություն է սկսում Ուիլի ընկերը՝ Մայքը: Նա վստահ է, որ մոտ է բացահայտմանը, և այժմ նա պետք է հայտնվի անդրշիրիմյան ուժերի կատաղի մարտի էպիկենտրոնում: 

Թվում է, թե ծեծված սյուժեներ են, սակայն «Շատ տարօրինակ բաներ» սերիալն այնպես է այն ներկայացնում, որ հետաքրքիր է դառնում հետևելը: Այստեղ կարելի է տեսնել Սթիվեն Քինգի ոճը և Հովարդ Լավքրաֆթի անտուրաժը:

Հատկանշական է այն, որ նախ հիանալի փոխանցվում է հանգիստ քաղաքի մթնոլորտը, որին ինչ-որ չարաբաստիկ բան է պատուհասել: Սերիալը շատ «հարմարավետ է», սակայն տարբերվում է հատուկ մասշտաբով: Քանի որ գործողությունները ծալվում են 80-ական թվականներին, կարելի է լսել երգեր այդ ժամանակներից, ինչը կոլորիտ է հաղորդում նախագծին:

Երկրորդ հերթին, սյուժեն և սցենարը: Հեղինակներն իսկապես փորձել են նյութ գրել, որը ձգում է հանդիսատեսին: Մանրուքներից սկսած մինչև մասշտաբային գործողություններ, որոնք ամբողջացնում են սերիալը: Առանձին պետք է նշել երկխոսությունները, ինչպես նաև հումորը:

Երրորդ հերթին, հիասքանչ կերպարները:

Առաջին հայացքից կերպարները կարող են կլիշեացված թվալ, սակայն հերոսները բավական հաճելի են: Ամբողջ մանկական կազմը պարզապես աննկարագրելի է, Հոլիվուդը դեռ նման երիտասարդ դերասաններ չի ունեցել Մակոլեյ Կալինի («Տանը միայնակ» ֆիլմի Քևինը) տարիներից ի վեր:

Ֆին Վուլֆարդը, Միլի Բոբի Բրաունը, Հեյթեն Մատարացոն, Քալեբ Մքլաֆլինը և Նոա Շնապը սերիալի գլխավոր դեմքերն են: Բոլորը լավ են կատարում իրենց առջև դրված խնդիրները:

Ճանապարհը, որն անցնում է հերոսը, հիշեցնում է «Գահերի խաղից» Ջեյմ Լանինսթերի ճանապարհը: Եսասերից նա վերածվում է իրական հերոսի, ով անհրաժեշտության դեպքում կզոհաբերի իրեն:

Առանձին պետք է նշել խարիզմատիկ Դևիդ Հարբորին Ջիմ Հոփերի կերպարում և Վայնոնա Ռայդերին Ջոյս Բայերսի կերպարում, ով կարողացավ ցույց տալ՝ ինչ է իսկական ցավն ու հիասթափությունը, ինչի արդյունքում մարդը խելագարվում է:

Արդյունքում:

«Շատ տարօրինակ բաներ»-ը հիանալի միստիկ սերիալ է, որը հանդիսատեսը հետաքրքրությամբ է դիտում: Կա ինտրիգ, կան լավ կերպարներ, կա լավ մթնոլորտ: Իսկ Քինգի սիրահարների համար դիտումից բավականությունը երաշխավորված է:

Հաճելի դիտում

Նորայր Նազարյան



© NEWS.am STYLE