Չինաստանում COVID-19-ի բռնկման առաջին շաբաթների մասին Հոլիվուդում որոշել են ֆիլմ նկարահանել

14:37   27 հունիսի, 2020

Հոլիվուդյան SK Global Entertainment ընկերությունը սկսել է նոր ֆիլմի վրա աշխատանքը, որը կպատմի Չինաստանում կորոնավիրուսի տարածման առաջին երկու շաբաթների եւ նոր մահացու վիրուսի հետ բախված բժիշկների աշխատանքի մասին: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Wall Street Journal-ը։

Ֆիլմի սցենարի հեղինակը Չարլզ Ռենդոլֆն է, ով Օսկարի է արժանացել «Իջեցման խաղ» ֆիլմի սցենարի համար:

Նրա խոսքով՝ ֆիլմի ժանրը ավելի շուտ կլինի, որպես բժշկական դրամա, այլ ոչ թե պանդեմիայի մասին թրիլլեր:

«Մի բան է պայքարել հրեշի դեմ։ Մեկ այլ բան է մթության մեջ հրեշի դեմ պայքարը», - կարծում է Ռենդոլֆը։

Կինոընկերությունը ծրագրում է նկարահանումները սկսել 2021 թվականի սկզբին Չինաստանում, սակայն դրա համար կպահանջվի ՉԺՀ-ի իշխանությունների թույլտվությունը:



© NEWS.am STYLE