Սոբչակը հայտարարել է վանքում իր ու նկարահանող խմբի վրա հարձակվելու եւ ծեծի ենթարկելու մասին (վիդեո)

17:11   27 հունիսի, 2020

Հեռուտահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը հայտարարել է, որ իր եւ իր նկարահանող խմբի վրա հարձակում է տեղի ունեցել Սվերդլովսկի մարզի Միջինուրալյան վանքում:

Հարձակման հետեւանքով երկու մարդ է տուծել։ Նրանց ծեծել են։ Ընդ որում, Սոբչակը նույնպես տուժել է. «Ինձ հրել են այնպես, որ ես ընկել եմ ու պահել են»։ Բացի այդ, տեսախցիկը կոտրված է։

«Բոլոր նկարահանումները հարձակվողները տարել են <...> Ոստիկանություն կանչված է», — Telegram-ում գրել է Սոբչակը:

Ավելի ուշ հաղորդավարուհին մի փոքր տեսանյութ է հրապարակել, որտեղ նա պատմում  եւ ցույց է տալիս, թե ովքեր են նրանց վրա հարձակում գործել։

Աղբյուրը՝ Gazeta.ru



© NEWS.am STYLE