18:39 27 հունիսի, 2020Երգչուհի, նաեւ դիզայներ Սյուզի Մելիքյանը հաճախ է գեղեցիկ ու գայթակղիչ հրապարակումներով կիսվում միկրոբլոգի իր էջում: Նա ցույց է տալիս իր գեղեցիկ լուքերը, հանդերձանքները, հանգստի մասին պատմող կադրեր:

Երգչուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացել է ամառային գրավիչ կերպարում։ Կադրում երգչուհին կրում է սեւ երանգի, խորը դեկոլտեով բլուզ, նույն երանգի ջինսե տաբատ։ Նա արձակել է վարսերը, Իսկ կերպարն ամբողջացնում է արեւային մեծ ակնոցը։ Հրապարակմանը կից երգչուհին գրառում չի կատարել։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երգչուհին ներկայացել էր հրապուրիչ կերպարում։ Կադրում երգչուհին կրում էր սեւ երանգի պիջակ-զգեստ։ Նա արձակել էր երկար վարսերը, վառ շպարով էր։ Երգչուհին հրապարակմանը կից նա գրառում չէր կատարել։
Գլխավոր լուսանկարը՝ davtyanphoto