Գեղեցկուհի Լուսինե Թովմասյանի նոր լուսանկարը՝ լողավազանից

19:48   27 հունիսի, 2020

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը միկրոբլոգի իր էջում աչքի է ընկնում ոչ միայն հրապուրիչ լուսանկարներով, որոնք հաճախ շեշտում են գեղեցկուհու անթերի կառուցվածքը, այլեւ ընտանեկան ջերմ լուսանկարներով, տեսանյութերով, ինչպես նաեւ առօրյան ու հանգիստը նկարագրող հրապարակումներով:

Գեղեցկուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում կերպարանք է ընդունել լողավազանում։ Լուսինեն առանց շպարի է, թաց վարսերն արձակված են։ Նա կրում է սեւ երանգի լողազգեստ, ինչն էլ ավելի է ընդգծել նրա անթերի կազմվածքը։ Գեղեցկուհի մայրիկը հրապարակմանը կից գրել է․ «Ամառային լուսանկար»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ հրապարակված կադրերում Լուսինեն սեւ զգեստ էր կրում, որը զարդարված էր գոտիով։ Երիտասարդ մայրիկը պարզ սանրվածք էր ընտրել ու բնական շպար։ Կերպարն ամբողջացնում էին աքսեսուարները՝ արեւային ակնոց, ժամացույց, վզնոցներ։ Մեկնաբանություններում նա մի քանի հեշթեգ էր օգտագործել, այդ թվում «սեւ զգեստ», «ամառային օրեր»։

 

Լուսանկարները՝ Պարգեւ Այդինյանի



© NEWS.am STYLE