«Եթե սկսես մտածել, քեզ հաստատ ինչ-որ մի բան քո նպատակից հետ կպահի, կամ կհետաձգի նպատակիդ հասնելը»․ Սոնա Ռուբենյանը՝ նվազագույն շպարով

12:46   28 հունիսի, 2020

Երգչուհի Սոնա Ռուբենյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր նուրբ ու հմայիչ կերպարը։

Instagram-ում հրապարակված կադրերում Սոնան կրում է մարմնագույն բլուզ։ Սիրված երգչուհին հավաքել է վարսերը, նախընտրել է նուրբ ու նվազագույն շպար։ Հրապարակմանը կից նա կատարել է հետեւյալ գրառումը․ «Չկա ոչ մի՛ «երկուշաբթի», ոչ մի՛ «մյուս ամսվա սկիզբ», ոչ մի՛ «այս առիթն էլ անցնի նոր», ոչ մի՛ «երկար տրամադրվել», ոչ մի՛ «հավես չկա» ու «չկա»-ները շատ են, սկսի՛ր հենց հիմա, հենց այս պահից, առանց վայրկյան կորցնելու ու երկար-բարակ մտածելու։ Եթե սկսես մտածել, քեզ հաստատ ինչ որ մի բան քո նպատակից հետ կպահի, կամ կհետաձգի նպատակիդ հասնելը)»։

Նշենք, որ օրեր առաջ հրապարակված կադրերում Սոնան վարդագույն պիջակ էր կրում։ Տաղանդավոր երգչուհին հավաքել էր մազերն ու նախապատվություն տվել բնական շպարին, որն ընդգծել էր գեղեցկությունը։ Լուսանկարը մեկնաբանված չէր։



© NEWS.am STYLE