Նեղ գոտկատեղ, սլացիկ կազմվածք․ Աստղիկ Սաֆարյանի ամառային կերպարը

13:42   28 հունիսի, 2020

Աստղիկ Սաֆարյանը հայկական շոու-բիզնեսի այն ներկայացուցիչներից է, որի ոչ միայն ձայնով, այլեւ գեղեցիկ լուքերով, նրբագեղ ճաշակով կարելի է անվերջ հիանալ: Աստղիկն իր՝ ոճն ու ճաշակը հաճախ ցուցադրում է միկրոբլոգի էջում՝ հրապարակելով նոր լուսանկարներ ու հրապարակումներ, որոնք ուրախացնում են երգչուհու հետեւորդներին ու երկրպագուներին: Այն, որ երգչուհին գլխարկների սիրահար է գաղտնիք չէ ոչ ոքի համար։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարներում երգչուհին ներկայացել է ամառային հրապուրիչ կերպարում։ Աստղիկ Սաֆարյանը կրում է վարդագույն տոպ, ինչն ընդգծում է նրա սլացիկ կազմվածքը, ջինսե տաբատ, գունավոր վերնաշապիկ։ Երգչուհին առանց շպարի է, նա արձակել է վարսերը։ Հրապարակմանը կից նա գրել է․ «Պաչիկներ իմ լաաավ հետեւորդներին։ Լավ օր եմ մաղթում բոլորին»։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երգչուհին ներկայացել էր բնական կերպարում։ Ոճային երգչուհին կրում էր սեւ ամառային շապիկ, նույն երանգի ծղոտե լայնեզր գլխարկ։ Նա արձակել էր վարսերը, առանց շպարի էր։ Աստղիկը հրապարակմանը կից գրառում չէր կատարել։



© NEWS.am STYLE