Սոֆյա Պողոսյանը՝ նուրբ կերպարում

14:33   28 հունիսի, 2020

Դերասանուհի Սոֆյա Պողոսյանը, որն այս շրջանում հանդես է գալիս «Արմատներ» հեռուստասերիալում, նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր քնքուշ ու հմայիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրում դերասանուհին կրում է պուտավոր պրինտով բլուզ, կապույտ երանգի կիսաշրջազգեստ։ Սոֆյան հավաքել է վարսերը, նուրբ շպար նախընտրել։ Նրա կերպարն ամբողջացրել են մեծ ու արտահայտիչ ականջօղերը։ Հրապարակմանը կից նա անգլերեն լեզվով կատարել է հետեւյալ գրառումը․ «Երբ անձրեւ է գալիս, փնտրեք ծիածանը: Երբ խավար է փնտրեք աստղեր»։

Նշենք, որ օրեր առաջ հրապարակված կադրերում դերասանուհին ջինսե տաբատ էր կրում, վառ շապիկ ու սպորտային կոշիկներ։ Նա արձակել էր մազերն ու արեւային ակնոց էր կրում։ Դերասան Աշոտ Տեր-Մաթեւոսյանի կինը մեկնաբանություններում անգլերենով գրել էր. «Խոսիր միայն այն ժամանակ, երբ զգում ես, որ քո բառերն ավելի լավն են, քան քո լռությունը»։



© NEWS.am STYLE