Անճանաչելի․ Նատաշա Կորոլյովան կտրուկ փոխել է ոճն ու երիտասարդացել

14:04   28 հունիսի, 2020

Ուկրաինացի երգչուհի Նատաշա Կորոլյովան հերթական անգամ զարմացրել է իր երկրպագուներին։ Արտիստուհին որոշել է արմատապես փոխել իմիջը։

Թխահեր երգչուհին մազերը ներկել է կարամելագույն։ Նա նաեւ երկար մազափունջ է կտրել, որը գրեթե փակում է նրա աչքերը։

Երգչուհու երկրպագուները հիացել են իրենց կուռքի արտաքին տեսքով։ Շատերը նշել են, որ Կորոլյովան միանգամից երիտասարդացել է։ Սակայն գտնվել են նաեւ նրանք, ովքեր սկսել են պնդել, որ երգչուհին օգտվել է արհեստական մազերից եւ շուտով կհայտնվի հին կերպարում։

Աղբյուրը՝ News.ru



© NEWS.am STYLE