Բեյոնսեի երկրպագուները Բրիթնի Սփիրսին քննադատել են իրեն թագուհի անվանելու համար

16:11   28 հունիսի, 2020

Բեյոնսեի երկրպագուները քննադատել են Բրիթնի Սփիրսին այն բանից հետո, երբ երգչուհին Instagram-ում հրապարակել է թագով մեղվի նկար եւ իրեն անվանել «Queen B» («Թագուհի Բի»), հայտնում է РиаНовости-ն՝ հղում կատարելով ET Canada-յին:

«Դիմում եմ բոլոր երկրպագուներին, ովքեր ինձ անվանում են «թագուհի Բի»։ Վստահ եմ, որ այդպես ավելի ճիշտ կլինի», - հրապարակումը մակագրել է Սփիրսը։

Գրառման վերջում փոփ երգչուհին ժպտացող սմայլիկ է դրել՝ ակնարկելով, որ դա կատակ է եւ բառախաղ։ Այնուամենայնիվ, անգլերեն «b» («Բի») տառը եւ «մեղու» («bee») բառը գրեթե նույն կերպ են հնչում: Բայց Բեյոնսեի երկրպագուները դրան ուշադրություն չեն դարձրել։ Հումորը ոչ ոք չի հասկացել։

Շատերին զայրացրել են Սփիրսի խոսքերը, քանի որ երկար տարիներ համարվում էր, որ այդ կեղծանունը պատկանում է հենց «Single ladies» եւ «Crazy In love» հիթերի կատարողին։

«Բեյոնսեն միակ թագուհի Բի-ն է», «Ձեզ երբեք այդպես չեն կոչի։ Բեյոնսեն այն թագուհին է, որին մենք ճանաչում ենք», «Ավելի յուրօրինակ բան մտածեիր։ Մենք բոլորս գիտենք, որ միշտ էլ Բեյոնսեն է եղել թագուհի Բին», «Սիրելի Բրիթնի, դու սխալվել ես։ Թագուհին Բեյոնսեն է», - հայտարարել են օգտատերերը։



© NEWS.am STYLE