Գեղեցիկ ու սլացիկ մարմին․ Լիլի Սարգսյանը՝ լողազգեստով

17:37   28 հունիսի, 2020

«Միսս Արմենիա 2017» տիտղոսակիր Լիլի Սարգսյանը համացանցի ամենաակտիվ օգտատերերից է: Նա չի զլանում եւ իր հետեւորդների եւ ընկերների հետ կիսվում է իր առօրյան ներկայացնող լուսանկարներով եւ սելֆիներով: Որպես Հայաստանի տիտղոսակիր գեղեցկուհի՝ Լիլին բնականաբար մի շարք միջոցառումների է ներկա լինում, մասնակցում է տարբեր ֆոտոշարքերի եւ ներկայանում մեկը մյուսից տարբերվող կերպարներով:

Լիլի Սարգսյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում իր երկրպագուներին ու հետեւորդներին ներկայացել է ամառային կրակոտ կերպարում։ Նա կերպարանք է ընդունել լողափին։ Կրում է նարնջագույն լողազգեստ, ինչն էլ ավելի է ընդգծում գեղեցկուհու սլացիկ կազմվածքը։ Լիլին արձակել է վարսերը, իսկ կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից Լիլի Սարգսյանը գրառում չի կատարել։

Նշենք, որ օրերս հրապարակված կադրերում մոդելը կարճ, մարմինն ընդգրկող զգեստ էր կրում։ Հագուստն ընդգծել էր գեղեցիկ արեւայրուքը։ Լիլին արձակել էր մազերը, հրապարակումը մակագրել ռուսերենով. «Եվ եթե վատ ես զգում, մարդկանց մեջ փրկություն մի փնտրիր։ Ոչ ոք սրտիդ այնքան լավ չի հասկանա, որքան նա, ով ստեղծել է այն»։



© NEWS.am STYLE