«Դրական լիցքերով լի կիրակի եմ մաղթում Ձեզ»․ Հասմիկ Խոջյանն՝ անսովոր կերպարում

20:51   28 հունիսի, 2020

Դերասանուհի Հասմիկ Խոջյանը, որն այժմ նկարահանվում է «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալում, նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է անսովոր կերպարում։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Հասմիկը կրում է ծաղկավոր բլուզ։ Նա մուգ բալագույն շրթներկով է, իսկ վարսերը գանգուր են։ Հրապարակմանը կից երիտասարդ դերասանուհին դիմելով հետեւորդներին՝ գրել է․ «Դրական լիցքերով լի կիրակի եմ մաղթում Ձեզ»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ հրապարակված կադրերում Հասմիկը պուտավոր հագուստ էր կրում։ Նա արձակել էր գեղեցիկ հարդարված մազերը, նախապատվություն տվել բնական շպարին։ «Ժամանակի պահանջը»,- հրապարակումը մակագրել էր դերասանուհին՝ օգտագործելով նաեւ «կրիր դիմակ», «փրկիր կյանքեր», «առողջ եղեք» հեշթեգերը։



© NEWS.am STYLE