Խորը դեկոլտեով տոպ, ջինսե տաբատ․ Եվա Բաղդասարյանի նոր տեսանյութը

21:46   28 հունիսի, 2020

Սերիալային դերասանուհի, մոդել Եվա Բաղդասարյանը միկրոբլոգի իր էջի հետեւորդներին ու երկրպագուներին հաճախ է ներկայացնում լուսանկարներ շքեղ ֆոտոշարքերից, իր առօրյայից եւ հանգստից, որոնցում գրեթե միշտ վառ դիմահարդարմամբ է եւ շքեղ տեսքով:

View this post on Instagram

A post shared by Yeva Baghdasaryan (@evabaghdasaryan_) on

Եվա Բաղդասարյան իր Instagram-ում նոր տեսանյութ է հրապարակել, որում ներկայացել է գրավիչ կերպարում։ Երիտասարդ դերասանուհին կրում է սպիտակ գույնի, խորը դեկոլտեով տոպ, պատառոտված ջինսե տաբատ։ Նա հավաքել է վարսերն, իսկ կերպարը համալրել է արեւային ակնոցը։

Օրեր առաջ հրապարակված կադրերում Եվան կերպարանք էր ընդունել եկեղեցու ֆոնին։ Նա վարդագույնի եւ մոխրագույնի համադրության սպորտային կոստյում էր կրում։ Նա արձակել էր ալիքավոր վարսերը, կերպարը համադրել՝ հագուստի գույնի մարզակոշիկներով եւ արեւային ակնոցով։ Հրապարակմանը կից երիտասարդ դերասանուհին գրառում չէր կատարել, սակայն հետեւորդները մեկնաբանություններում գրել էին․ «Սիրուն», «Գեղեցկուհի», «Սիրունների սիրուն»։

 



© NEWS.am STYLE