«Տրամադրության գույնը սեւ»․ Քրիստինա Եղոյանի լուսանկարը

18:38   28 հունիսի, 2020

Երգչուհի, դերասանուհի Քրիստինա Եղոյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է նուրբ ու քնքուշ կերպարում։

Instagram-յան էջում հրապարակված կադրում Քրիստինան կերպարանք է ընդունել մեքենայի մեջ։ Քրիստինան կրում է մաբողջությամբ սեւ հագուստ․ բլուզ, տաբատ։ Քրիստինան արձակել է վարսերը, նախընտրել՝ նուրբ շպար։ Իսկ նրա ձեռքերում գեղեցիկ ծաղկեփունջ է, ինչի մասին էլ դերասանուհին հիշատակել է մեկնաբանություններում։ Նա հարց է ուղղել հետեւորդներին՝ գրելով․ «Ի՞նչ գույնի ծաղկեփունջ եք նախընտրում»։

Օրեր առաջ հրապարակված կադրերում Քրստինան սեւ տաբատ էր կրում ու նույն գույնի շապիկ։ Նա արձակել էր գեղեցիկ հարդարված մազերը, կերպարն ամբողջացրել նուրբ շպարով։ Հետեւորդները դրական մեկնաբանություններ էին գրել։



© NEWS.am STYLE