«Ոչ բնիկ երեւանցի...»․ Մկրտիչ Արզումանյանի նոր հրապարակումը

22:33   28 հունիսի, 2020

Սիրված դերասան Մկրտիչ Արզումանյանը չի դադարում ուրախացնել երկրպագուներին։ Նա միշտ յուրօրինակ կերպով է արձագանքում հանրային ամենատարբեր իրադարձություններին եւ իր հրապարակումներով ժպիտ պարգեւում հետեւորդներին ու երկրպագուներին։

Մկրտիչ Արզումանյանն իր միկրոբլոգում նոր, սեւ-սպիտակ լուսանկար է հրապարակել, որին կից գրել է․ «Ոչ բնիկ երեւանցի...»։ Իսկ հետեւորդները մեկնաբանություններում երկխոսության են բռնվել սիրելի դերասանի հետ եւ գրել են․ «Բնիկ Գյումրեցի», «Մեռնեմ հոգով ու սրտով Լեննագանցի ջանիդ, Մկո ջան», «Կարեւորը մեծատառով մարդ ու տաղանդավոր դերասան եք։ Մի տխրեք», «Ամենաբարի մարդը»։

Ավելի վաղ դերասանն անդրադարձել էր այս օրերին ամենաքննարկվող հարցերից մեկին։ Նա հումորային լուսանկար էր տեղադրել, որը յուրովի էր մեկնաբանել. «Ես չղջիկ չեմ կերել»։ Հետեւորդները գնահատել էին տաղանդավոր դերասանի հումորն ու զվարճալի մեկնաբանություններ գրել. «Ես արել եմ բլեֆարոպլաստիկա»։

Լուսանկարը՝ susarzart



© NEWS.am STYLE