«...Բայց ինչ լավ զույգ ենք «մաշնես» ու ես»․ Իրինա Այվազյանի նոր լուսանկարը

23:37   28 հունիսի, 2020

Երիտասարդ դերասանուհի Իրինա Այվազյանը շատ ակտիվ է իր միկրոբլոգում։ Նա ամեն օր նոր լուսանկարներ ու տեսանյութեր է հրապարակում, որոնցում հետեւորդների եւ երկրպագուների հետ կիսվում է առօրյայի, ժամանցի, ճանապարհորդությունների մասին։ Այս անգամ նա նոր լուսանկար է հրապարակել, որում  ներկայացել է լողավազանից։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրում Իրինան առօրյա կերպարում է։ Նա կրում է սեւ թափանցիկ բլուզ, նույն երանգի տաբատ։ Կերպարն ամբողջացնում են դեղին բարձրակրունկները։ Իրինան հավաքել է վարսերը, քնքուշ շպար նախընտրել։ Հրապարակմանը կից նա հումորային գրառում է կատարել՝ գրելով․ «...Բայց ինչ լավ զույգ ենք «մաշնես» ու ես»։

Նշենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերում Իրինան լողավազանում էր։ Նա կրում էր սեւ գույնի հանդերձանք։ Թաց վարսերն արձակված էին, առանց շպարի էր։



© NEWS.am STYLE