ՀՈՒՆԻՍԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   29 հունիսի, 2020

ԽՈՅԵՐ

Այսօր ձեր սիրելին ակամայից ձեզ ցավ կպատճառի, ընդ որում` այնպիսի ցավ, որից բուժվելու համար ձեզ երկար ժամանակ կպահանջվի: Նրան կարդարացնի միայն այն հանգամանքը, որ նա դա արել է իսկապես առանց գիտակցելու:

ՑԼԵՐ

Այսօր դուք պետք է զգույշ լինեք ձեր սիրելիի հետ: Շատ հավանական է, որ նա ընկերների հետ փոքրիկ խնջույք կազմարկեպի: Աստղերը խորհուրդ են տալիս շատ չանհանգստանալ այդ առիթով:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Օրիգինալ եղեք ձեր զգացմունքներն արտահայտելու հարցում, այլապես ձեր սիրելին կարող է ձանձրանալ ձեր ներկայությամբ:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր պետք է հետաքրքիր տեղ գտնեք սիրելիի հետ ժամանակն անցկացնելու համար: Սովորական սրճարանը հարցի լուծում չէ: Ավելի լավ է գնաք ինչ-որ նոր ու անծանոթ վայր եւ միասին բացահայտեք այն:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր ձեր սիրելին շատ կցանկանա ժամանակ անցկացնել մաքուր օդում եւ ցանկալի է` ձեր ընկերակցությամբ:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր սիրելին չի հասկանա ձեզ կես խոսքից, անգամ եթե դուք խոսեք առանց հանելուկների:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր աստղերը խորհուրդ են տալիս ձեզ սիրելիի հետ համատեղ ինչ-որ բան պատրաստել` սկսած տոնածառի խաղալիքից, վերջացրած` տան կահույքով:

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր շատ կարեւոր է, որպեսզի ներդաշնակ լինեք սիրելիի հետ հագուկապի առումով: Օրինակ` հագնեք միանման գույներով հագուստ եւ այլն:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր դուք լրջորեն կմտածեք ինչ-որ մեկի սիրտը գրավելու մասին: Գուցե դուք արդեն ունեք մեկին ձեր սրտում պահած: Արդեն ժամանակն է վճռական քայլեր անելու:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այսօր սիրելիին հեշտ չի լինի առանց ձեզ անգամ մեկ րոպե անցկացնել: Այդ իսկ պատճառով նա անընդհատ կզանգահարի ձեզ, հաղորդագրություններ կուղարկիեւ այլն:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր դուք կլինեք շատ հանգիստ, գուցե անգամ չափից դուրս հանգիստ: Իսկ սերը եւ սառը դատողությունը հազվադեպ են իրար համապատասխանում...

ՁԿՆԵՐ

Այսօր ձեր եւ ձեր սիրելիի միջեւ շատ լուրջ խոսակցություն տեղի կունենա, որից խուսափել չեք կարողանա:

Աղբյուրը՝ Junona.org



© NEWS.am STYLE