«Իսկ ձեզ կենդանության օրոք երբեւէ «ուղարկե՞լ են այն աշխարհ»». Բույնովը հերքել է իր մահվան մասին տեղեկությունները

10:11   29 հունիսի, 2020

Համացանցում սկսել են լուրեր տարածվել 70-ամյա երգիչ Ալեքսանդր Բույնովի հուղարկավորության մասին։ Իբրեւ քաղցկեղի դեմ տեւական պայքարից հետո երգիչը տեղ է ընտրել իր թաղման համար։ Չհասկանալով համացանցի որոշ օգտատերեր ողջ-ողջ «թաղել» են Ալեքսանդր Նիկոլաեւիչին՝ կարծելով, թե նա մահացել է։ Բույնովը կապի է դուրս եկել՝ ժպիտով հերքելու նմանատիպ տեղեկությունները։

«Այսպես… Հուղարկավորության հաջորդ օրը։ Հարությունս նշել եմ Յուդաշկինի տանը։ Աստված բոլորին առողջություն տա, իմ ընկերներ։ Իսկ ձեզ կենդանության օրոր երբեեւէ թաղե՞լ են»,- Instagram-յան պաշտոնական էջի հետեւորդներին հարցրել է արտիստը։

View this post on Instagram

A post shared by Александр Буйнов (@buinovofficial) on

Ալեքսնադր Բույնովը հիշեցրել է նաեւ արտահայտությունը, որը Շտրիլիցին ասել է Մյուլերը «Գարնան 17 ակնթարթ» սերիալում. «Ոչ ոքի չի կարելի հավատալ, ինձ կարելի է»։ Երգիչը նախօրեին արված լուսանկարներ է հրապարակել, որոնցում պատկերված է Յուդաշկինների ընտանիքի, ինչպես նաեւ Ալլա Պուգաչովայի ու Մաքսիմ Գալկինի հետ։

Օգտատերերը բուռն արձագանքել են ստահոդ տեղեկություններին։ «Ալեքսանդր, եթե «թաղում» են կենդանության օրոք, նշանակում է՝ ապրելու եք երկար-երկար», «Սարսափ, ոչ ամոթ ունեն, ոչ խիղճ։ Ալեքսանդր Նիկոլաեւիչ, ձեզ երկար տարիներ կյանք ու ամուր առողջություն հարազատների ու այդքան սիրելի ընկերների շրջապատում»,- մեկնաբանություններում գրել են հետեւորդները։

Աղբյուրը՝ «Էքսպրես Գազետա»

 



© NEWS.am STYLE