Մեծ կապտուկ. Քսենիա Սոբչակին ծեծի ենթարկելու հետեւանքները

11:11   29 հունիսի, 2020

Ռուսական «Առաջին ալիք»-ի հաղորդավարուհի Քսենիա Սոբչակը խոստովանել է, որ Միջինուրալյան վանքում իրեն ծեծի ենթարկելու հետեւանքներն առավել լուրջ են, քան ինքը գնահատել է ի սկզբանե։ Սոբչակը պատմել է, որ «ուղղափառ հանրության» հետ ոչ այնքան հաճելի ծանոթությունից հետո՝ երեկոյան, ինքը լոգանք է ընդունել ու ազդրին հասկայական կապտուկ հայտնաբերել։  

«Կարծես թե ընկնելն ավելի լուրջ է եղել, քան ինձ թվացել է ադրենալինի պատճառով։ Այնտեղ քարե թումբ կար՝ շրջապատված մեծ քարերով։ Դա, իհարկե, ոչինչ է համեմատած նրա, ինչ տեղի է ունեցել Սերգեյի հետ։ Բայց կոտրվել է աշխատանքային հեռախոսը, քանի որ մեր ձեռքերից խլում էին սարքերը։ Նկարահանումները կորցրել ենք, բարեբախտաբար, ոչ բոլորը»,- հայտնել է Սոբչակը, որի խոսքեըը մեջբերել է «Եկատերինբուրգ օնլայն»-ը։

Միայն թե հետագայում կարող են անախորժություններ սպասվել նրանց, ովքեր կապվել են Քսենիա Անատոլեւնայի հետ։ Հեռուստահաղորդավարուհին հայտարարել է, որ նրանց դեմ դատական հայց է ներկայացնելու։ Մասնավորապես, Սոբչակը կարծում է, որ ուղղափառ ակտիվիստների գործողությունները համապատասխանում են Քրեական օրրենսգրքին։ Եթե հանցագործությունն ապացուցվի, նրանց կարող է մի քանի տարվա ուղղիչ աշխատանք սպառնալ։

Աղբյուրը՝ «Էքսպրես Գազետա», «Եկատերինբուրգ օնլայն»



© NEWS.am STYLE