Առանց շպարի. Սոնա Ռուբենյանի սպորտային կերպարը

11:41   29 հունիսի, 2020

Երգչուհի Սոնա Ռուբենյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր սպորտային կեպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերն արվել են գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Տաղանդավոր երգչուհին սպորտային հագուստ է կրում ու արձակել է մազերը։ Սոնա Ռուբենյանը շպարված չէ, իսկ կերպարան ամբողջացրել է ոճային մարզակոշիկներով։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Սոնան մարմնագույն բլուզ էր կրում։ Սիրված երգչուհին հավաքել էր մազերը, նախընտրել նուրբ ու նվազագույն շպար։ Նա հրապարակմանը կից գրել էր․ «Չկա ոչ մի՛ «երկուշաբթի», ոչ մի՛ «մյուս ամսվա սկիզբ», ոչ մի՛ «այս առիթն էլ անցնի նոր», ոչ մի՛ «երկար տրամադրվել», ոչ մի՛ «հավես չկա» ու «չկա»-ները շատ են, սկսի՛ր հենց հիմա, հենց այս պահից, առանց վայրկյան կորցնելու ու երկար-բարակ մտածելու։ Եթե սկսես մտածել, քեզ հաստատ ինչ որ մի բան քո նպատակից հետ կպահի, կամ կհետաձգի նպատակիդ հասնելը»։



© NEWS.am STYLE