«Պարզապես երջանիկ»․ Անժելա Սարգսյանի հմայիչ լուսանկարը

13:37   29 հունիսի, 2020

Դերասանուհի Անժելա Սարգսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում դերասանուհին վարդագույն բլուզ է կրում, որը բաց է ուսի հատվածում։ Անժելա Սարգսյանը պարզ սանրվածք է ընտրել ու բնական դիմահարդարում։ Կերպարն ամբողջացրել է նուրբ ականջօղը։ «Պարզապես երջանիկ»,- հրապարակումն այսպես է մեկնաբանել դերասանուհին։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Անժելա Սարգսյանը պատկերված էր գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Նա կարճ զգեստ էր ընտրել, սպիտակ վերնազգեստ։ ԱՄՆ-ում բնակվող դերասանուհին կերպարն ամբողջացրել էր արեւային ակնոցով։



© NEWS.am STYLE