«Երբեք շատ ուշ չէ ինքդ քեզ սիրելու համար». Սոֆի Դեւոյան

14:09   29 հունիսի, 2020

Պարուհի, դերասանուհի Սոֆի Դեւոյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Սոֆին վանդակավոր հագուստ է կրում, որը բաց է ուսերի հատվածում։ Երգչուհի Զարուհի Բաբայանի դուստրն արձակել է մազերը։ Սոֆին նախապատվություն է տվել արտահայտիչ շապրին, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացրել են խոշոր ու ոճային աքսեսուարները՝ ականջօղերը։ «Երբեք շատ ուշ չէ ինքդ քեզ սիրելու համար»,- հրապարակումն անգլերենով մակագրել է Սոֆին, իսկ հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ գրել. «Շքեղ»։

Օրերս հրապարակված կադրերում Սոֆին գեղեցիկ վերնազգեստ էր կրում։ Նա արձակել էր մազերը, նախապատվություն տվել բնական շպարին։ «Բարի լույս»,- մեկնաբանություններում գրել էր պարուհին։ Հետեւորդները հաճոյախոսություններ էին գրել. «Սիրուն»։



© NEWS.am STYLE