Գեղեցիկ կազմվածք, գրավիչ կերպար. Օլյա Հակոբյանի ֆոտոշարքը

15:11   29 հունիսի, 2020

Դերասանուհի Օլյա Հակոբյանը նոր ֆոտոշարքից մի քանի լուսանկար է հրապարակել։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Օլյան գրավիչ կերպարում է։ Երկու երեխաների երիտասարդ մայրիկը ջինսե տաբատ է կրում, բաց գույնի տոպ։ Դերասանուհին սեւ երկարաճիտներ է ընտրել ու հետաքրքիր սանրվածք։ Արտահայտիչ շպարն ընդգծել է Օլյա Հակոբյանի գեղեցկությունը։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու հաճոյախոսություններ գրել. «Հրաշք», «սիրուն»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը սեւ երանգի ոճային բլուզ, սպորտային կոշիկներ էր կրում։ Դերասանուհին վառ ու ընդգծված շպարով էր, ընտրել էր հետաքրքիր սանրվածք։ Նա գրավիչ հրապարակմանը կից գրել էր․ «Գժական ֆոտոներ»։

Լուսանկարները՝ @theeiconn 



© NEWS.am STYLE