Վառ ու ջերմ. Մարտայի լուսանկարը որդու հետ

16:41   29 հունիսի, 2020

Երգչուհի Մարտա Կիրակոսյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին պատկերված է 6 ամսական որդու՝ Նեոյի հետ։ Երիտասարդ մայրիկը ջերմ գրկել է փոքրիկին։ Նա վառ շապիկ է ընտրել, ջինսե տաբատ։ Հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը ներկայացել էր սպորտային կերպարում։ Նա տոպ էր կրում, լեգինսներ, մարզակոշիկներ, լայն վերնազգեստ եւ գլխարկ։ Մարտան արձակել է մազերն ու քնքուշ շպար նախընտրել։ Երգչուհին լուսանկարը չի մեկնաբանել։



© NEWS.am STYLE