Սեքսուալ Մեգան Ֆոքսը՝ Avon-ի գովազդում

18:23   23 օգոստոսի, 2013

Հոլիվուդյան դերասանուհի Մեգան Ֆոքսը նկարահանվել է Avon-ի Instinct նոր օծանելիքի գովազդում: Չնայած հղիությանը, 27-ամյա դերասանուհին շարունակում է ակտիվ աշխատել:

Ըստ US Magazine-ի, նոր գովազդում Ֆոքսը վայրի կատվի է նման: Սեքսուալ դերասանուհին կեցվածք է ընդունել կենդանիների նկարներով շքեղ հագուստով, որը նրա կերպարը համարձակ եւ անկրկնելի է դարձրել:

Հիշեցնենք, որ Մեգան Ֆոքսը երկրորդ երեխան է սպասում: Առայժմ հայտնի չէ, թե նա հղիության որ ամսում է, երբ եւ որտեղ է ծննդաբերելու: 11 ամիս առաջ Ֆոքսն ու Գրինը, ովքեր ամուսնացել են 2010 թվականի հունիսի 29-ին, առաջին երեխան ունեցան:



© NEWS.am STYLE