«Աշխարհը հանկարծ դարձավ մի մասնիկ իմ բռի մեջ…». Լուիզա Ղամբարյանի ջերմ շնորհավորանքը դստերը

18:19   29 հունիսի, 2020

Դերասանուհի Լուիզա Ղամբարյանը ջերմ շնորհավորել է դստեր ծննդյան օրը։

Իր միկրոբլոգում դերասանուհին հրապարակել է Գաբիի լուսանկարն ու գրել. «Աշխարհը հանկարծ դարձավ մի մասնիկ իմ բռի մեջ, հանկարծ կյանքը նոր գույն ու բույր ստացավ ինձ համար, ես դարձա հզոր, անկոտրում ու անպարտելի, միեւնույն ժամանակ շատ խոցելի, քանզի հայտնվեց մեկն, ով ինձ ստիպեց սիրել անանուն սիրով, երջանկանալ անծայրածիր, նվիրվել անմնացորդ, վախենալ ամեն վայրկյան, անձնական կյանքը մոռացած ապրել նրա կյանքով, արտասվել ու ծիծաղել միայն նրա համար... եւ այս ամենը հասկանալու, զգալու համար բավական եղավ այն մի քանի վայրկյանը, երբ երկունքի ցավերից թուլացած՝ առաջին անգամ նրան գիրկս առա, գիրկս առա եւ ինձ մայր զգացի... Թվում է՝ դեռ երեկ էր, բայց միայն թվում է, որովհետեւ իմ կողքին ապրող հրաշք օրիորդն ինձ սթափեցնում ու հիշեցնում է՝ անցել է տասնհինգ տարի....

Շնորհավոր ծնունդդ, իմ գանձ։ Թող ամենուր լույսը քեզ ուղղորդի, քո մաքուր եւ բարի աչքերը թող միշտ ժպտան, ու թող որ դու գտնես քո տաքուկ անկյունն ու բանաս դուռը քո երազանքների աշխարհի... իսկ հաջողությունն ու երջանկությունը ԵՐԱՆԻ դառնան քո անբաժան ընկերները...

Եւ ինչու ոչ. ես շնորհավորում եմ նաեւ ինձ ու հայրիկիդ, շնորհավորում եմ քեզ նման դուստր ունենալու համար։ Եղիր՛ ոչ միայն օրհնված, այլ նաեւ օծված»։



© NEWS.am STYLE