«Ընտանիք». բալիկի սպասող Քրիստինա Կարապետյանի լուսանկարները

21:41   29 հունիսի, 2020

Դերասանուհի Քրիսինա Կարապետյանը կիսվել է գեղեցիկ լուսանկարներով։

Դերասանուհին սպասում է երկրորդ երեխայի ծնունդին եւ հղիության վերջին շրջանում է։ Հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված է գեղեցիկ բնապատկերի ֆոնին ու ոճային զգեստ է կրում։ Մյուսում նա ամուսնու՝ ռեժիսոր Կարո Նաղդալյանի եւ որդու՝ Միքայելի հետ է։ «Ընտանիք»,- հրապարակումն այսպես է մակագրել դերասանուհին։

Քրիստինան եւ Կարոն հանդիպել են Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում սովորելու տարիներին: Ավելի վաղ Քրիսինան NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասել էր. «Որոշ ժամանակ շփվեցինք եւ հասկացանք, որ կողք կողքի աշխարհն ավելի հետաքրքիր է եւ սիրուն»: Նա հավելել էր, որ ամուսնու մեջ հատկապես գնահատում է նրա հոգատարությունն ու նրբանկատ լինելը:

 



© NEWS.am STYLE