Թոփլես ու կարմիր բիկինի. Բելա Հադիդը հանգստանում է լողավազանում

23:16   29 հունիսի, 2020

Բելա Հադիդն ամառն անցկացնում է Փենսիլվանիայում գտնվող ընտանեկան ռանչոյում։ Մոդելը լուսանկարկվել է լողավազանում։ Հադիդը կարմր լողազգեստ է կրել ու «մոռացել» կրծկալի մասին։ Պոդիումների թագուհին որոշել է արեւայրուք ընդունել թոփլես։

Հադիդին լուսանկարել են գայթակղիչ դիրքով։ Աշխարհի ամենագեղեցիկ կինը ցուցադրել է «անվերջ» երկար ոտքերն ու նստատեղը։

Բելան նաեւ հանդուգն սելֆի է արել առանձնատանը։ Սուպերմոդելը ուլտրակարճ զգեստ է կրում, որը զարդարված է նուրբ պրինտով։ Թափանցիկ կտորը մատնել է Հադիդի «գաղտնիքը». Մոդելը «մոռացել» է ներքնազգեստ կրել։

Մոդելը թեթեւ դիմահարդարում է ընտրել, որն ընդգծել է գեղեցկությունը։ Բելան համարձակ դիրքերով է լուսանկարվել։ Երկրպագուները հիացել են Բելայի նոր լուսանկարով։ «Դու իդեալական ես», «Աղջիկ-երազանք», «Այս սանրվածքը քեզ շատ է սազում», «Ես խենթանում եմ քեզ համար»․- մեկնաբանել են օգտատերերը։

Աղբյուրը՝ Cosmo

 



© NEWS.am STYLE