Դոլարային միլիարդատեր. Քիմ Քարդաշյանը ձեռնտու գործարք է կնքել

19:21   29 հունիսի, 2020

«Քարդաշյանների ընտանիք» իրապատում-շոուի աստղ, նախաձեռնող Քիմ Քարդաշյան-Ուեսթը դոլարային միլիարդատեր է դարձել իր կոսմետիկայի ապրանքանիշի շնորհիվ, գրում է TMZ-ն։

View this post on Instagram

A post shared by KKW BEAUTY (@kkwbeauty) on

Coty բյութի հսկան այժմ Քիմ Քարդաշյանի «KKW Beauty» ընկերության 20 տոկոսի սեփանակատերն է։ Գործարքի արժեքը կազմել է 200 մլն դոլար։ Coty-ն այդ կերպ Քարդաշյանի ապրանքանիշի ամբողջական արժեքը գնահատել է մեկ միլիարդ դոլար։ Լիցենզիոն համաձայնագիրը կներառի ապրանքների նոր կատերգորիաների մշակում, այդ թվում անձնական հիգիենայի պարագաներ եւ մազերի ու եղունգների խնամքի համար նախատեսված ապրանք։

2019թ.-ի նոյեմբերին Coty-ն գնել է նաեւ Քիմի քրոջ՝ Քայլի Ջենների բյութի նախագծի՝ Kylie Cosmetics-ի հսկիչ փաթեթը։ «Այս գործարքը նման է նրան, որը Coty-ն կնքել է Քայլիիի հետ։ Տարբերությունն այն է, որ Քիմի դեպքում Coty-ն ներդումների ավելի քիչ մաս ունի։ Հիմա մենք պետք է իրականացնենք Քայլիի ու Քիմի պոտենցիալը»,- ասել է Coty-ի գլխավոր տնօրեն Փիթեր Հարֆը։

View this post on Instagram

A post shared by KKW BEAUTY (@kkwbeauty) on

Ավելի վաղ «KKW Beauty»-ի արտադրողը՝ «Seed Beauty» ընկերությունը, հայց է ներկայացրել Քիմ Քարդաշյանի դեմ կոմերցիոն գաղտնիքը բացահայտելու համար։ Գործը դատարանում հաղթել է «Seed Beauty»-ն, սական դա չի խանգարել Coty-ի հետ գործարքի կնքմանը։

 



© NEWS.am STYLE